Քլինթոնի շտաբը գումար է վերցրել օտարերկրյա գործակալներից. Wikileaks


18:13 , 18 հոկտեմբեր, 2016

1479440671Araratnews.am-ը գրում է.

Ըստ նոր բացահայտումների՝ ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը որոշում էր կայացրել գումար վերցնել օտարերկրյա գործակալներից՝ քարոզարշավի աջակցության նպատակով: Այս մասին ասված է Wikileaks-ի կայքում:

Այս մասին է վկայում նախընտրական քարոզարշավի ղեկավար Ջոն Պոդեստայի նամակագրություններից մեկը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, WikiLeaks կայքն այսօր հրապարակել է Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի ղեկավար Ջոն Պոդեստայի գաղտնի նամակների 10-րդ խմբաքանակը: