18:05 , 18 հոկտեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
ԱՄՆ-ի այն ընկերությունները, որոնք մոտավորապես 590 մլրդ դոլար են ներդրել բրիտանական տնտեսության մեջ, վերանայում են Մեծ Բրիտանիայում գործունեության ընդլայնման պլանները՝ զգուշանելով Brexit-ից հետո ԵՄ-ի միասնական շուկա թագավորության մուտքի սահմանափակումից: Ինչպես հայտնում է ТАСС-ն, այդ մասին հայտնել է Financial Times թերթը՝ հղում անելով ԱՄՆ-ի Առևտրական
պալատին:
Հրատարակության տրամադրության տակ քաղվածքներ են հայտնվել աշխարհում այս խոշորագույն ձեռնարկատիրական ասոցիացիայի զեկույցից, որն այս շաբաթ ներկայացվելու է Մեծ Բրիտանիայի ղեկավարությանը:
«Brexit-ը սպառնալիք է Մեծ Բրիտանիայում 590 մլրդ դոլարի հասնող ամերիկյան ներդրումների համար»,- թերթը մեջբերում է փաստաթղթի հեղինակների խոսքը:
Նրանք նախազգուշացնում են, որ օվկիանոսի այն կողմից նոր ներդրումների ներգրավման ու պահպանման համար Միացյալ Թագավորությունը պետք է «անսահմանափակ մուտք» ունենա ապրանքների և ծառայությունների եվրոպական շուկա: