16:24 , 18 հոկտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Բուքինգեմյան պալատում կայացել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինի և Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հանդիպումը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ըստ աղբյուրի՝ հանդիպումը տևել է կես ժամ: Նշվում է, որ թագուհին համարվում է նաև Անգլիայի եկեղեցու առաջնորդը: Կողմերը քննարկել են աշխարհում քրիստոնյաների դրության վերաբերյալ մի շարք հարցեր: