16:08 , 18 հոկտեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի ղեկավար Ջոն Պոդեստայի գաղտնի նամակների 10-րդ խմբաքանակը, հայտնում է РИА Новости-ն:
Առաջին խմբաքանակը հրապարակվել էր հոկտեմբերի 8-ին: Կայքը նամակագրությունները հրապարակում է մաս առ մաս՝ օրական մի քանի հազար նամակ: Նամակներում հիմնականում անդրադարձ է կատարվում Պոդեստայի՝ Քլինթոնի խորհրդականների հետ զրույցներին, ինչպես նաև ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ելույթներին: