Ազատության հրապարակի բազմությունից ու էներգետիկայից Սերժենք սարսափում են ու սարսափել են միշտ


13:45 , 21 փետրվար, 2013

Բարի լույս ձեզ, հայեր ջան, ծեփ եմ wall-իս ու գնամ...:)

Ողջ ընթացքում նախընտրել եմ միշտ իրերը կոչել իրենց իսկ անուններով, իհարկե բացառապես մի քանի դեպքերի, ուստի, հավատարիմ մնալով ինքս ինձ՝ այդպես կանեմ և հիմա:
Նախօրոք շեշտում եմ, սա ի պաշտպանություն Րաֆֆու չէ, ու բացարձակ քննադատություն չէ որևէ մեկի հասցեին, ուղղակի վերաիմաստավորելով անցյալը՝ վերլուծում եմ ներկան:
1. Բազմաթիվ մեղադրանքներ են հնչեցվում, թե`-Րաֆֆի, մի բան ասա, ի՞նչ ես ձգձգում, կողմնորոշվի և այլն...
Հիմա ավելի կոնկրետ. 2008թ.-ի փետրվարին ես բոլորիդ նման կանգնած էի Ազատության հրապարակում ու մեզանից ոչ ոք, կրկնում եմ ՈՉ ՈՔ, հստակ չգիտեր, թե որն է մեր մյուս քայլը, մենք խաղաղ երգում ու պարում էինք և սպասում էինք, որ կգան ու իշխանությունը կհանձնեն իր իսկական տիրոջը: Այն ժամանակ էլ էինք ասում ՀԻՄԱ, բայց մեզ ասում էին, որ շտապել պետք չէ: Սա միշտ համարել եմ սխալ, առավել ևս, երբ այն ժամանակահատվածի հանրահավաքների բազմությունը դեռ դժվար է համեմատել այսօրվա հանրահավաքի հետ:
2. Եթե կարելի է, համագործակցել նախկին կոալիցիոն ուժերի հետ ընդդեմ համակարգի՝ պոկելով հենց այդ ուժերին համակարգից, ուրեմն՝ սա ընդունեք որպես ի գիտություն, 100% ՀՆԱՐԱՎՈՐ է նաև համագործակցել ցանկացածի հետ ընդդեմ համակարգի:
3. Ես գիտեմ, որ շատ-շատ տեղերում հիմա քննարկում են, որ մի քանի օր սպասենք, տեսնենք՝ ինչ է լինում, ըստ այդմ, մեր գործողություները կորոշենք: Բայց եթե չեք գալիս ու չեք կանգնում հիմա, ո՞նց կարող է բան ստացվի հետո... Մեր Ուժը Ազատության հրապարակն է, Ազատության հրապարակի բազմությունից ու էներգետիկայից Սերժենք սարսափում են ու սարսափել են միշտ, և եթե չեք գալիս այսօր, հիմա, ապա վաղը կարող է արդեն ուշ լինել...
Կցանկանայի` գրառումս իրոք կոչ լինի բոլորի համար. յուրաքանչյուրի գալը հիմա առավել քան կարևոր է, որովհետև յուրաքանչյուրի, ամեն մի ՀՀ քաղաքացու ներկայությամբ այս գործընթացն ԱՌԱՎԵԼ ՔԱՆ ՀԶՈՐ Է ԴԱՌՆՈՒՄ... Միասնություն հանուն Հայստանի !!!

Հ.Գ. Սերժենք մեզ Գարուն են պարտք ! Եվ ինչ ձևով էլ լինի, այդ Գարունը հետ ենք ստանալու !!!