Նավթի համաշխարհային գներն աճում են


15:28 , 18 հոկտեմբեր, 2016

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հաղորդում է Gazeta-ն։

WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում աճել է 0.58%-ով՝ հասնելով մեկ բարելը 50.23 դոլարի:

Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան մատակարարման ֆյուչերսների գինն աճել է 0.52%-ով՝ 51.79 դոլար մեկ բարելի դիմաց:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ «սև ոսկին» շարունակում է էժանանալ Իրանի նավթաարդյունահանման հարցերով նախարար Բիժան Զանգանեի հայտարարությունների ֆոնին, թե երկիրը մտադիր է 2019 թվականին հասնել 4 մլն բարել հումքի արդյունահանման մակարդակի։