Աշոտ Կարապետյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական


15:12 , 18 հոկտեմբեր, 2016

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Աշոտ Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական։ 

Մինչ այս պաշտոնը ստանձնելը Աշոտ Մարգարյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի օգնականն էր:

Կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում,  Լոնդոնի Համալսարանական Քոլեջի մագիստրատուրայում, Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում:

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու է:  Եվրասիական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտի համանախագահը, Երևանյան գրասենյակի տնօրենն է: Ունի աշխատանքային փորձ հասարակական և մասնավոր ոլորտներում:

Ծառայել է ՀՀ զինված ուժերում:

 Մինչ այս պաշտոնը ստանձնելը Աշոտ Մարգարյանը