13:00 , 18 հոկտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Էկվադորն է անջատել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ինտերնետը: Այս մասին ասված է կայքի թվիթերյան միկրոբլոգում:
«Մենք կարող ենք հաստատել, որ Էկվադորն է զրկել Ասանժին համացանցից օգտվելու հնարավորությունից»,-նշված է հաղորդագրությունում:
Կայքը նաև հայտնում է, որ համացանցն անջատվել է ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի՝ Goldman Sachs-ի վերաբերյալ ելույթի հրապարակումից հետո: