«Օրորոցային կատուների համար» / Կուրտ Վոնեգուտ
Ուրեմն` մի անգամ 2 կին, 250 ծխախոտ, 3000 լիտր ալկոհոլ առաջ… այն ժամանակ, երբ բոլորը երիտասարդ էին, աշխարհը պտտվում էր ու հարուստները թախծում էին հիմարությունից ու ձանձրույթից, աղքատներին մնում էր մի բան` լինել ազատ ու խելոք: Ճշմարտությունն անճշմարտանման էր թվում ամեն անիրականից: Կանայք չար էին ու գեղեցիկ, տղամարդիկ` դժբախտ ու լի հիմար հույսերով: Ու պտտվում էր, պտտվում էր կյանքը, էլ ավելի խճճվում մի վայրի, տարօրինակ խաղի պես, որ կոչվում էր «Օրորոցային կատուների համար»:
«99 ֆրանկ» / Ֆրեդերիկ Բեգբեդեր
Այս վեպը չարախինդ սատիրա է ժամանակակից գովազդային բիզնեսի մասին: Ֆրեդերիկը անխղճորեն դիմակազերծում է այդ խելագար ու մեղսավոր աշխարհիկը, որտեղը բոլորը ատում են բոլորին, ու որտեղ այդքան անտաղանդորեն մսխվում է մարդկային ներուժը: Բեգբեդերը ինքն էլ վեպի հրատարակումից մեկ օր առաջ հեռացավ գովազդային բիզնեսից, որպեսզի անմիպաջես ներխուժի բեսթսելերների աշխարհ:
«Մակուլատուրա» / Չարլզ Բուկովսկի
Սա, թերևս, Բուկովսկու «կարապի երգն է», գրողի վերջին վեպը: Պոստմոդեռնիստական այս գործը հարգանքի տուրք է դասական նուար ժանրին: «Մակուլատուրայի» հերոսը անհաջողակ մասնավոր խուզարկու է, որ պատվեր է ստանում անձամբ Լեդի մահից, որն ուզում է իմանալ` իրո՞ք ֆրանիացի սկանդալային գրող Լուի-Ֆերդինանդ Սելինը հարություն է առել ու անհոգ շրջում է Հոլիվուդում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ