Պորոշենկոն իր առաջին պաշտոնական այցն է կատարել Նորվեգիա


11:56 , 18 հոկտեմբեր, 2016

1476201184Araratnews.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնական այցով ժամանել է Նորվեգիա. հայտնում է Ուկրաինայի ղեկավարի մամուլի ծառայությունը:

Այցի ընթացքում Պորոշենկոն կհանդիպի երկրի վարչապետ Էռնա Սուլբերգի հետ: Բացի այդ, կողմերի մասնակցությամբ տեղի կունենա ուկրաինա-նորվեգական գործարար համաժողով: Այցի ընթացքում նախատեսվում է, որ կստորագրվեն մի շարք երկկողմ փաստաթղթեր, որոնք ուղղված են երկու երկրների միջև համագործակցության խորացմանը: