Կառավարությանը պարտադրում են ընդունել երեխաներին ընտանիքներից օտարելու միջազգային ստանդարտներ


11:00 , 18 հոկտեմբեր, 2016

2016 թվականի մարտի 10-ին՝ Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք, ՀՀ Կառավարությունը հաստատել է «Կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաներին խնամատարության հանձնելու ընթացակարգի բարեփոխման հայեցակարգը», որտեղ առավել դյուրին հնարավորություն է ընձեռնվում երեխաներին ժամանակավոր ապաստարաններ տեղափոխելու և այլ անձանց կամ հաստատությունների կողմից երեխաներին խնամատարության վերցնելու և վերջնականորեն ընտանիքներից օտարելու համար (https://www.egov.am/sessions/archive/2016/03/10/ ):

Երեխաներին ընտանիքներից օտարելու գործընթացը եվրոպական երկրներում։

Հայեցակարգում նշվում է, որ խնամատարության կարող է հանձնվել նաև այն երեխան, ում կենսաբանական ընտանիքը գոյություն ունի, նրա կենսաբանական ծնողը (ծնողները) զրկված չէ ծնողական իրավունքներից, բայց գտնվում է կյանքի դժվարին պայմաններում, երեխայի խնամքն ու դաստիարակությունը չի կազմակերպվում կամ կազմակերպվում է երեխայի շահերին վնասող ակնհայտ թերացումներով, կամ պարզապես անհնարին է օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով  նրա գտնվելը կենսաբանական/հարազատ ընտանիքում,  ուստի  նրա խնամքը և դաստիարակությունը պետք է հանձնվի այլ անձին կամ անձանց։

ՄԱԿ մանկակական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Մանկական աղքատությունը Հայաստանում բազմակի և համընկնող խոցելիության» վերլուծության համաձայն՝ խոցելի է Հայաստանի գյուղաբնակ երեխաների 82, քաղաքաբնակների՝ 53 տոկոսը։

Ստացվում է, որ կյանքի դժվարին պայմաններում գտնվող ծնողները, միջազգային ստանդարտների համաձայն, թերանում են ապահովել երեխայի լավագույն շահը, և նրանց երեխաների խնամքը պետք է հանձնվի այլ անձանց։ Հաշվի առնելով, որ  Հայաստանում բնակչության առնվազն կեսից ավելին սոցիալական ծանր պայմանների պատճառով չի կարողանում ապահովել երեխաների սննդի, հանգստի, առողջության, բնակարանային պայմանների նվազագույն պահանջները, ուստի և այդ ընտանիքները հայտնվում են ռիսկային գոտում։

Եվրամիության կողմից ՀՀ Կառավարությանը պարտադրվող չափանիշներով՝ բոլոր խոցելի երեխաները ենթակա են օտարման իրենց ընտանիքներից։

size_550x415_armenia_2012-052yntaniqi-dustrery-yev-tornery9e8_001

Հայեցակարգով նախատեսվում է համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը միջազգային իրավական փաստաթղթերին՝ այդ կերպ իրացնելով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները։

Ինչպիսի՞ն են միջազգային ստանդարտները

1993 թ.-ին Հայաստանը վավերացրել է «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիան։

«Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիային վերաբերվող 2009 թ.-ին երեխաների իրավունքների հանձաժողովի կողմից ընդունված «Ընդհանուր բնույթի դիտողություններ» կոչվող 12–րդ համարի փաստաթղթի համաձայն (http://docstore.ohchr.org/SelfServices/FilesHandler.ashx?enc=6QkG1d%2fPPRiCAqhKb7yhsqIkirKQZLK2M58RF%2f5F0vHKTUsoHNPBW0noZpSp5d6M9xpjmAcPfY7MAamYHY1UKG72vVpFG3k8Z6Pn91u%2bzejZcy%2fg7ub72g%2fRdl9%2bohZp ).

Եվրամիությունը Հայաստանին հատկացվելիք ֆինանսավորումից զրկելու սպառնալիքով պահանջում է, որպեսզի մինչև 2016 թ․-ի ավարտը ընդունվի  «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը, որի դրույթների հիման վրա սկսվելու է հայ երեխաներին իրենց ընտանիքներից օտարելու գործընթացը։

Ահա այսպիսի անմարդկային ձևով են երեխաներին օտարում ընտանիքներից եվրոպական երկրներում։