Շփման գծում ադրբեջանական զինուժը կիրառել է «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ


09:30 , 18 հոկտեմբեր, 2016
Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 240 կրակոց:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (21 կրակոց):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: