18:46 , 17 հոկտեմբեր, 2016
Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որի նախաձեռնողը եղել է ամերիկյան կողմը:
Դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ կողմերը քննարկել են Սիրիայի հրադադարի հարցը և, մասնավորապես, Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցը:
Քննարկվել են նաև Մոսուլի գործողության հետ կապված վերջին զարգացումները: