ԱՄՆ-ում մահացել է Ռուանդայի վերջին թագավորը


15:22 , 17 հոկտեմբեր, 2016

4354414Araratnews.am-ը գրում է.

ԱՄՆ-ում 80 տարեկանում  մահացել է Ռուանդայի վերջին թագավոր Քիգելի V-ը: TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է AFP գործակալությունը:

Քիգելի V-ը թագադրվել է 1959 թ., իսկ արդեն 1960 թ. բելգիական գաղութային իշխանությունների հետ հակամարտությունից հետո ստիպված է եղել լքել Ռուանդան: Կարճ ժամանակ անց երկրում վերացել է միապետությունը:

1992 թ.-ից Քիգելի V-ը ապրում էր ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնի արվարձաններից մեկում: