14:51 , 17 հոկտեմբեր, 2016
Yerkir.am-ը գրում է.
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից Ռուսաստանում շարունակում է բուժում ստանալ Հայաստանի 4 քաղաքացի։
yerkir.am-ին ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ տուժածներից երկուսի մոտ, որոնց վիճակը նախօրերին գնահատվում էր ծայրահեղ ծանր, դրական դինամիկա կա և այսօր բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության: Նրանք շարունակում են բուժշում ստանալ Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցում:
Մյուս երկու տուժածներն արդեն տեղափոխվել են Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոց. նրանց մոտ առկա են կոնքի և ազդրի բազմակի կոտրվածքներ։