Հունաստանում բախումներ են տեղի ունեցել փախստականների և ոստիկանների միջև


16:14 , 17 հոկտեմբեր, 2016

1479349378Araratnews.am-ը գրում է.

Հույն ոստիկանների և փախստականների միջև բախումները տեղի են ունեցել փախստականների ճամբարներից մեկի մոտակայքում. հայտնում է France Press-ը:

Ըստ աղբյուրի՝ ոստիկանության աշխատակիցները լուսաձայնային նռնակներ են կիրառել բողոքի ցույցի մասնակիցներին ցրելու նպատակով: Ցույցին մասնակցել են տասնյակ փախստականներ. ճշգրիտ թիվը չի հաղորդվում: Գործակալության հաղորդմամբ՝ փախստականները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, այրել աղբարկղեր: