Թուրքիայի օդուժը Սիրիայի հյուսիսում հարվածներ է հասցրել ԴԱԻՇ-ի դիրքերին


15:45 , 16 հոկտեմբեր, 2016

faebfabb-4d91-48a9-816b-1bb11240bef9_16x9_788x442«Եփրատի վահան» գործողության շրջանակներում Թուրքիայի օդուժը Սիրիայի հյուսիսում՝ Արշաք և Դաբըք շրջաններում, ոչնչացրել է ԴԱԻՇ-ի պաշտպանական երկու դիրք, ինչպես նաև հրամանատարական 3 կետ և զինյալներին սարքավորումներ փոխանցող մեկ կետ: Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը:

Միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը նույնպես օդային գործողություններ են իրականացրել այդ շրջաններում, ինչի արդյունքում ոչնչացվել են 7 ահաբեկիչներ: