12:45 , 16 հոկտեմբեր, 2016
Նորագույն Zumwalt ականակիրը շաբաթ օրը ընդգրկվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմում: Բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ հանդիսավոր արարողությունը կայացել է Մերիլենդ նահանգի Բալթիմոր նավահանգստում՝ տեղեկացնում է Associated Press-ը:
ԱՄՆ զինուժի Խաղաղօվկիանոսյան հրամանատարության ծովակալ Հարի Հարիսը, ելույթ ունենալով հանդիսության ժամանակ, հայտարարել է, որ եթե Բեթմենը նավ ունենար, ապա դա կլիներ Zumwalt-ը:
Իր հերթին ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Ռեյ Մաբուսը այն անվանել է ռազմական նավաշինության ասպարեզում «քվանտային թռիչք»: «Այն իր տեսակի մեջ առաջինն է, որ նոր դասի նավերի համար բացում է ուղի, նոր հնարավորություններ, նոր համակարգեր և ընդլայնում է մեր հնարավորությունները»,- ասել է նա:
Zumwalt-ի կառուցումը արժեցել է ռեկորդային՝ 4,4 մլրդ դոլար:
