Այսօր Հայ մամուլի օրն է


13:00 , 16 հոկտեմբեր, 2016

Картинки по запросу մամուլԱյսօր Հայ մամուլի օրն է: 1794 թվականի հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս է տեսել հայկական առաջին պարբերականը` «Ազդարարը», որով և սկսվում է հայ տպագիր մամուլի պատմությունը:

ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ` հոկտեմբերի 16-ը դարձել է Մամուլի աշխատակիցների օր, որը հետագայում վերանվանվել է Հայ մամուլի օր: Շնորհավորում եմ գործընկերներիս, մաղթում, որ չորրորդ իշխանությունը մասնագիտական որակների և արհեստավարժ մոտեցման շնորհիվ իր տեղն ու դերը գրավի մեր կյանքում: