Մերկելը ԵՄ-ին կառաջարկի խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները


22:52 , 15 հոկտեմբեր, 2016

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցանկանում է ելույթ ունենալ ԵՄ-ում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման վերաբերյալ` կապված Սիրիայի իրավիճակի հետ, հայտնում է գերմանական Frankfurter Allgemeine Sonntagszeitung պարբերականը` վկայակոչելով կանցլերի շրջապատին:

Թեման պետք է բարձրացվի հոկտեմբերի 20-21-ին տեղի ունենալիք ԵՄ գագաթնաժողովում:

Խոսքը գնում է պատժամիջոցների մասին այնպիսի ոլորտներում, ինչպես ինքնաթիռաշինությունը և ռազմա-արդյունաբերական համալիրը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մերկելին խոստացել է աջակցություն Մոսկվայի վերաբերյալ «խիստ արձագանքի» դեպքում, եթե նոր պատժամիջոցներին աջակցեն եվրոպացիները, գրում է FAZ-ը: