Մոսկվան և Դելին «Տրիումֆ» C-400–ի մատակարարման մասին համաձայնագիր են ստորագրել


21:33 , 15 հոկտեմբեր, 2016

triumfAraratnews.am-ը գրում է.

Ռուսական և հնդկական կողմերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հանդիպման արդյունքներով Հնդկաստան «Տրիումֆ» C-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման մասին համաձայնագիր են ստորագրել, հայտնում է gazeta.ru-ն:

Բացի այդ կողմերը կնքել են Հնդկաստանի ռազմածովային ուժերի համար պարեկային նավերի արտադրման և Կա-226Տ ուղղաթիռների համատեղ կառուցման վերաբերյալ համաձայնագիր:

Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը նաև հայտնել է, որ այժմ մշակվում է Չինաստան C-400-ի մատակարարման պայմանագիրը: