Բացասականը շփման մեջ


20:15 , 15 հոկտեմբեր, 2016

Ladynews.am-ը գրում է.

Հաճախ լինում է, որ երկու իրար սիրող մարդիկ մեկ օր սկսում են վիճել այնպիսի մանրուքների պատճառով, որոնց առաջ ուշադրություն չէին դարձնի: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ պահին նրանք զգում են միայն իրենց ճշմարտացիությունը և դիմացինի խորը սխալմունքը ու ոչ մեկը չի ցանկանում հրաժարվել իր տեսակետից:

Հաճախ հաջորդ օրը նրանք ամբողջությամբ գիտակցում են, որ կոնֆլիկտը առաջացել է առանց հիմնավոր պատճառների և արդյունքում զղջում իրար ավելորդ խոսքեր ասելու համար: Ինչու՞ է այդպես լինում: Որտեղի՞ց է հայտնվում այդքան բացասականը: Ինչպե՞ս կանխել այդպիսի տհաճ պահերը մեր կյանքում:

Ընտանիքում տարբեր կոնֆլիկտների առաջացման հիմնական պատճառներն այն են, որ շատ մարդիկ չեն կարողանում հանգցնել իրենց մեջ կուտակված բացասականը և փոքր սխալը կարող է բերել նրան, որ այդ ամբողջը թափվի առաջին պատահած մարդու վրա: Մարդկանց մոտ ուղղակի ուժ չի հերիքում այդ պահերին պարզել դժգոհության պատճառը, նրանք համարում են, որ ավելի հեշտ է ասել այն, ինչ նրանց դուր չի գալիս: Շատ կարևոր է, որպեսզի իրար հետ ապրող մարդիկ կարողանան դիմանալ քննադատությանը: Պակաս կարևոր չէ իմանալ, թե ինչպես պետք է մարդուն ասել նրա սխալների մասին, որպեսզի չնեղացնել:

Ինչպե՞ս եք դուք սովոր ասել այն, ինչը ձեզ դուր չի գալիս: Իհարկե՝ դժգոհությամբ և նեղվածությամբ, փորձելով մատնանշել սխալը: Սակայն այդպես ճիշտ չէ: Որքան էլ նեղված լինեք, պետք է վերահսկեք ձեր զայրույթը, հակառակ դեպքում հարաբերությունների յուրաքանչյուր պարզում վերաճում է վեճի: Հարաբերությունների ինչպիսի՞ կառուցման մասին կարող է խոսքը գնալ: Ինչպե՞ս է ընկալվում քննադատությունը: Իհարկե ծանր: Մարդը չի հասկանում ինչու դուք չեք կարողանում հասկանալ հասարակ ճշմարտությունը և դեռ փորձում եք ամեն ինչ ձեր օգտին փոխել: Եվ ի՞նչ է ստացվում արդյունքում: Մեկը քննադատում է, առանց նկատելու, թե ինչպես է վիրավորում և նեղացնում սիրած մարդու զգացմունքները, իսկ մյուսը, նեղանալով, չի ցանկանում լսել մյուսի քննադատությունը՝ համարելով այն անիմաստ բծախնդրություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ