21:30 , 15 հոկտեմբեր, 2016Հետաքրքրությունից ելնելով՝ BlogNews–ը որոշել է պարզել, թե ինչ և ինչքան մթերքներ կարող են գնել աշխարհի տարբեր կետերում բնակվող մարդիկ՝ գրպանում ունենալով ընդամենը $20 ամերիկյան դոլար կամ 9500 ՀՀ դրամ։ Այս փոքրիկ հետազոտության համար մենք օգտագործել ենք թվարկված ապրանքների միջին շուկայական արժեքը նշված երկրներում։ Դա անելու համար օգտվել ենք numbeo.com, expatistan.com և globalprice.info կայքերից, որոնք տրամադրում են մեծ քանակությամբ ստատիստիկական ինֆորմացիա։













