15:10 , 15 հոկտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Роснефть-ը նախատեսում է 10 տարվա ընթացքում Հնդկաստանին մատակարարել 100 մլն տոննա նավթ: Interfax-ի հաղորդմամբ՝ այս մասին Հնդկաստանի վարչապետի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՌԴ ղեկավարը նաև նշել է, որ Ռուսաստանը 2016 թ. առաջին կիսամյակում Հնդկաստանին հատկացրել է 2 մլն տոննա ածուխ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հնդկաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և երկրի վարչապետ Նարենդրա Մոդին համաձայնագիր են ստորագրել, որով Ռուսաստանը «Տրիումֆ» ЗРС С-400 զենիթահրթիռային համակարգեր կհատկացնի Հնդկաստանին: