Լուիս Սուարեսը` «Բարսելոնա»-ի նշանառության տակ


14:00 , 15 հոկտեմբեր, 2016

Միլանի «Ինտեր»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը հեռաքրքրված են «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Marca-ն:

Իտալական գրանդը մտադիր է վերադառնալ եվրոպական ֆուտբոլի էլիտա: Ակումբի ղեկավարների կարծիքով` Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստն էապես կհզորացնի թիմը:

Բացի այդ, միլանցիները ցանկանում են իրենց թիմի կազմում տեսնել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին և «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոյին:

Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` կատալոնական ակումը չի ցանկանում հրաժարվել Սուարեսի ծառայություններից և պատրաստվում է նրան նոր` մինչև 2022 թվականը ժամկետով պայմանագիր առաջարկել: