13:32 , 15 հոկտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստայի էլեկտրոնային նամակներից պարզ է դարձել, որ ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատական թեկնածուն դրական է արտահայտվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը:
Նշենք, որ օրեր առաջ WikiLeaks-ը հրապարակել էր գաղտնի փաստաթղթերի հերթական խմբաքանակը:
Հիշեցնենք, որ Քլինթոնը հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ երկրորդ հեռուստաբանավեճի ընթացքում հայտարարել էր, որ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում պայքարելու է ՌԴ նախագահի դեմ: