10:09 , 21 փետրվար, 2013Սա Չինաստանի Հոլինգոլ քաղաքն է... Շրջակայքն այնքան է աղտոտվել ու ապականվել արդյունաբերական արտանետումների պատճառով, որ նույնիսկ խոտ չի աճում... Ու քանի որ խոտ չի աճում, անասուն պահելն էլ անհնար է... Բայց տեղական իշխանությունները տխուր պատկերը գոնե մի փոքր գունազարդելու համար 120 ոչխարի արձաններ են տեղադրել այն դաշտում, որը հենց իրենք էլ ամայացրել են... Մի խոսքով՝ Հոլինգոլ...
