Լավրովը Շվեյցարիայում Սիրիայի հարցով բանակցություններ կանցկացնի


12:52 , 15 հոկտեմբեր, 2016

Լավրովը Շվեյցարիայում Սիրիայի հարցով բանակցություններ կանցկացնիAysor.am-ը գրում է.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Ժնև, որտեղից կուղևորվի Լոզան, որտեղ կկայանա Սիրիայի հարցով նախարարական հանդիպում: Այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ պատվիրակության կազմում գտնվող աղբյուրը:
 
Լավրովից բացի հանդիպմանը կմասնակցեն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն, Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան: Նաև սպասվում է Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչը, հնարավոր է, Քաթարից ևս: