Քլինթոնը պատրաստվել է Չինաստանը շրջապատել ՀՕՊ համակարգով. WikiLeaks


22:34 , 14 հոկտեմբեր, 2016

WikiLeaks կայքը հրապարակել է փաստաթղթեր, որոնցում նշված է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնում եղած ժամանակ մասնավոր զրույցում առաջարկել է Չինաստանը շրջապատել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգով, հայտնում է Associated Press-ը:

Քլինթոնը այդպիսի քայլի պատրաստ է եղել գնալու այն դեպքում, եթե Պեկինը հրաժարվեր համագործակցել Հյուսիային Կորեային միջուկային ծրագրի զսպելուն:

Հոկտեմբերի 13-ին WikiLeaks-ը հրապարակել է Քլինթոնի շտաբի պետ Ջոն Պոդեստայի գաղտնի նամակագրության վեցերորդ մասը, որտեղ ներառված է գրառումներ թեկնածուի մասնավոր խոսակցություններից: Քլինթոնի շտաբում հրաժարվել են հաստատել արտահոսքի վավերականությունը: