Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մեկնել է ԱՄՆ


18:18 , 14 հոկտեմբեր, 2016
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մեկնել է ԱՄՆAysor.am-ը գրում է.
Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ Հուլուսի Աքարն մեկնել է ԱՄՆ, հայտնում է РИА Новости-ն:
 
Աքարը մասնակցելու է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում, և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի անդամ երկրների գլխավոր շտաբների ղեկավարների խորհրդակցությանը: Կոալիցիայի մեջ մտնում է 65 երկիր: