18:24 , 14 հոկտեմբեր, 2016
Armsport.am-ը գրում է.
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Լիվերպուլի» խաղին ընդառաջ մամլո ասուլիսից առաջ բացառիկ հարցազրույց է տվել «MU TV»-ին, հաստատելով, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և պաշտպան Լյուկ Շոուն պատրաստ են դուրս գալ խաղադաշտ իրենց թիմի առաջիկա խաղում:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում և այդ վնասվածքից հետո դեռ խաղադաշտ չի վերադարձել:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 17-ին: