Հալեպում ահաբեկիչների գնդակոծությունների պատճառով չեղարկվել են դասերը դպրոցներում


16:46 , 14 հոկտեմբեր, 2016

Սիրիայի Հալեպի քրիստոնեական թաղամասերի դպրոցներում դասերը չեղարկվել են ահաբեկիչների ինտենսիվ գնդակոծությունների պատճառով: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Սլեյմանիա թաղամասում դպրոցի տնօրեն միանձնուհի Հայաթը:

«Ահաբեկիչներն արդեն ոչ առաջին անգամ գնդակոծում են անմիջապես դպրոցները: Երեկվա ողբերգությունից հետո բոլոր դպրոցները քրիստոնեական թաղամասերում որոշել են ժամանակավորապես փակել»,- պատմել է նա:

Մուսուլմանական թաղամասերում դպրոցները փակ են ուրբաթ օրերին՝ պաշտոնական հանգստյան օրերին:

Նախօրեին ահաբեկիչներն ականանետներից գնդակոծել են Սլեյմանիա թաղամասի դպրոցը: 7 երեխա է զոհվել, 10-ից ավելի վիրավորվել են: