Մի սպանեք իրար...


17:09 , 21 հունվար, 2012

 Դժվարությամբ ու <0>-ից ստեղծված ամեն բան ավելի քաղցր է,քան այն ինչ պատրաստի ունես: Իսկ սիրելիի հետ ստեղծածի բերկրանքը որքա՞ն մեծ պետք է լինի... Ինչո՞ւ են երիտասարդ զույգերը  վախենում դժվարություններից: Հաստատ ոչ-ոք չի մեռնի,եթե ստիպված լինի մի քանի տարի նույն շորերը հագնել,ուտել ամենաանհրաժեշտը, չշռայլել,թանկարժեք նվերներ տալու փոխարեն թանկագին բառեր ասել ու <յոլա> գնալ: Արդյունքում համատեղ կստեղծեք ձերը...Եթե այդպես էլ շարունակեք  ձեռք բերված <համեստը> կվերածվի հարմարավետի,հարմարավետն էլ որակապես ավելի կլավանա և դուք մի քանի տարում կկառուցեք ձեր անկյունը,դուք կսիրեք այն-ինչ ստեղծել եք սեփական քրտինքով,սեփական զրկանքների հաշվին, բայց սիրով...Հիմա կասեք ինչով ստեղծել?...աշխատանքով...Մեզ մոտ դա խնդիր է,որովհետև մենք ամեն աշխատանք չենք անի...ինչու? միթե աշխատանքից ամաչում են?եթե կարող ես փողոցում ժամերով թափառելու փոխարեն շինարարություն անել ու ինչ-որ գումար վաստակել, ինչու չես անում? ցավոք բոլոր տղաները չէ,որ կարողանում են անտեսել իրենց շրջապատն ու սեփական արժանապատվությունը և անել ցանկացած տիպի գործ..բայց եթե այլ ճար չկա, մի՞թե դա ինքնասպան լինելուց լավ չէ? Կամ,եթե այս ամենն էլ հաշվարկել եք,բայց էլի ոչ մի ելք չեք գտնում,իսկ սերը? Սերն արժանի՞ է,որ սպանեք իրեն? Չէ որ նա ձեզ միացրել է, որ սնեք ու փայփայեք իրեն,ավելացնեք,ամրացնեք,բայց ոչ սպանեք...Մի՛ սպանեք սերը,ոչ մի պատճառով մի՛ սպանեք նրան...http://mardik.am/am/news/2012/01/11/suicide-1101