13:24 , 14 հոկտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին կարող են Ռուսաստանի ԱԻՆ-ի հատուկ չվերթով Երևան տեղափոխել: Այդ մասին հայտնում է ТАСС-ը:
«Նախատեսվում է, որ Բեսլան կժամանի ԱԻՆ-ի ինքնաթիռը՝ բժիշկներով, որոնք տեղում կորոշեն վիրավորների վիճակը և ինքնաթիռով նրանց տարհանման հնարավորությունը»,- ասել է գործակալության զրուցակիցը: Վիրավորները, հնարավոր է, բուժման տեղափոխվեն անմիջապես Երևան:
«Որքան հայտնի է՝ Ռուսաստանի ԱԻՆ-ի ինքնաթիռը հագեցված է սարքավորմամբ, որը հնարավորություն է տալիս թռիչքի ընթացքում բժշկական օգնություն տրամադրել»,- հավելել է աղբյուրը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 14-ին՝ Ռուսաստանի ժամանակով ժամը 04:30-ին՝ «Կովկաս» ավտոճանապարհի 8-րդ կմ-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսը բախվել էր բեռնատարին, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, վնասվածքներ ստացել՝ 27-ը: