Սիրիայի նախագահը բացահայտել է Էրդողանի քայլերը, գաղափարները, ծրագրերը


12:22 , 14 հոկտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախազգուշացրել է Սիրիայի համար գլոբալ վտանգի մասին: Նրա խոսքով, աշխարհում ստեղծված ներկա իրավիճակը նման է զարգացման փուլում գտնվող նոր սառը պատերազմի:

«Նախ եթե խոսում ենք խնդրի մասին, ապա պետք է խոսել այն ծնող պատճառի մասին, իսկ դա ահաբեկչությունն է: Մենք կարող ենք լուծել խնդիրը: Որովհետև խնդիրն այն չէ, թե ինչպիսի երկրներ են մտնում մեր երկրի գործերի մեջ, այլ այն է, թե ինչպիսի երկրներ են աջակցում ահաբեկիչներին:

Ռուսաստանը, Իրանը և Հզբոլահը մեր համախոհներն են և նրանց ներկայությունն այստեղ իրավական հիմքեր ունի, ակնհայտ է, բայց կան երկրներ, որոնք միջամտում են հենց ահաբեկիչներին աջակցելու նպատակով: հարցը խաղացողների թիվը չէ, այլ հենց ահաբեկչությունը: Այժմ մի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որը զարգացման փուլում գտնվող սառը պատերազմ է հիշեցնում: Կարծում եմ Արևմուտքը և հատկապես ԱՄՆ-ն չեն կանգնեցրել սառը պատերազմը անգամ նույնիսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո», -«Комсомольская правда»-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահը:

Նրա խոսքով, իրենք տեսնում են հակամարտության էսկալացիա, բայց դրա գլխավոր նպատակը աշխարհի նկատմամբ ամերիկյան հեգեմոնիայի պահպանումն է, թույլ չտալ որևէ մեկին դառնալ գործընկեր միջազգային ասպարեզում:

«Այդ պատճառով ես ասում եմ որ սա պատերազմի հոտ է, որը ինչպես դուք նկարագրեցիք (նկատի ունի հարցը տված լրագրողին) երրորդ համաշխարհային պատերազմի է նման, օդում զգացվում է, բայց դա դեռ ուղիղ ռազմական բախում չէ, թեպետ կա ահաբեկչական, ռազմական բաղադրիչ: Այնպես որ դուք ճիշտ եք զգում, սակայն Սիրիան այդ պատերազմի միայն մի մասն է», -երրորդ համաշխարհային պատերազմի հնարավորության մասին հարցին ի պատասխան ասել է Բաշար Ասադը:

Հարցին, թե Սիրիան ունի նավթ, որն ունի նաև Սաուդյան Արաբիան, ինչո՞ւ ընտրվեց հենց Սիրիան, Ասադը պատասխանել է, որ դրա համար կան մի քանի ասպեկտներ, օրինակ Սիրիան տարածաշրջանում Իրանի հետ լավ հարաբերություններ ունի, իսկ Սաուդյան Արաբիան ցանկանում է ամբողջությամբ վերացնել Իրանին:

«Այդ պատճառով նրանք ուզում են, որ Սիրիան թիկունքով կանգնի Իրանին: Ես իրավիճակին այդպես եմ նայում: Արևմուտքը հետևելով Սիրիայի և Ռուսաստանի միջև երկարամյա համագործակցությանը, խաղադրույքներ է անում այն բանի վրա, որ Սիրիայի ոչնչացումը բացասաբար կազդի նաև Ռուսաստանի վրա: Բայց կա Սիրիայի պատմական նշանակությունը. Դեռ եգիպտական փարավոնների ժամանակներից Սիրիայի վրա ազդեցությունը շատ կարևոր է եղել նրանց համար, քանի որ Սիրիան Միջերկրական ծովում շատ լավ դիրք ունի և այստեղով անցնում է տարբեր մշակույթների միջև գիծը: Ահա այդ պատճառով էլ Սիրիայի վրա ազդեցությունը նշանակում է ազդեցություն ամբողջ տարածաշրջանում», -հավելել է Ասադը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ