Դեմագոգիան գործին օգուտ չի բերում երբեք. կա՛մ տապալվում ես, կա՛մ դառնում բռնապետ...


22:52 , 20 փետրվար, 2013

Դեմագոգիան գործին օգուտ չի բերում երբեք....կա՛մ տապալվում ես, կա՛մ դառնում բռնապետ......... Երկու դեպքն էլ անիմաստ ա.......... Ես հարգում եմ միայն իրենց գործի պրոֆեսիոնալներին, պրոֆեսիոնալ բառիս բուն իմաստով, որոնց քայլերում կասկած չկա, եթե իրենք են գործում դաշտում, ապա լռում են բոլորը, գործը կատարում են մաքուր ու հեռանում.......... Այ սա հասկանում եմ լիովին........... Եթե հասարակությունը բաղկացած լինի զուտ պրոֆեսիոնալներից, ապա կարիք չի լինի փրկիչ կոչվածների գոյությանը, իսկ բառադի մասսաները միշտ էլ ձգտելու են դեմագոգիայի, քանի որ ավելի հեշտ ա մեկի քամակը մտնել ու առանց ջանք ներդնելու հաց վաստակել, քան սեփական քրտինքով քարից հաց քամել, ամեն մեկի խնդիրը հենց իր մեջ է, ինքդ քո մեջ գտիր քեզ ու քեզ հավատա, վստահ քայլերով կատարելագործվիր ու ցույց տուր թափթփուկներին, որ միգուցե իրենք քեզնից իրենց մտացածին հիերարխիայում բարձր են, բայց ստիպված են լինելու քեզ հետ հաշվի նստել, քանի որ եթե չնստեն, դու պարզապես իրենց կստիպես....

P.S. Հավելեմ, որ հետխորհրդային փտած կարգերով երկրներում կան հզոր գաղափարով լուրջ պրոֆեսիոնալներ, որոնք աստիճանաբար քչանում են, ու դեռ կգա օրը, երբ կմնան շատ սակավ քանակությամբ մարդիկ, որոնք էլ տարբեր հանգամանքներով են կապված այդ երկրների հետ, թե չէ կգնային այդ երկրներից........ Ես դեռևս չեմ ճանաչում որևէ քաղաքական գործչի, որը քաղաքականության մեջ պրոֆեսիոնալ է, ո՞նց կարա տենց բան լինի, եթե դա մտացածին երևույթ ա, ես ճանաչում են պրոֆեսիոնալներ միայն երկրի կոնկրետ ոլորտներում, լինի բժիշկ, իրավաբան, դերասան, դիվանագետ, լեզվաբան և այլն..... Անհրաժեշտություն չկա քաղաքականացնել այս ամենը........... Գնացեք ձեր դեմագոգիան ուրիշ տեղ արեք......... Ես ո՛չ իշխանամետ եմ, ո՛չ ընդդիմադիր, ո՛չ էլ կետրոնամետ, որևէ ուժի, եթե դա իհարկե ուժ ա էլի, չեմ հարել ու չեմ հարում, պարզապես Հայաստանիս քաղաքացին եմ, պրոֆեսիոնալ իմ գործում, սիրում եմ ամեն մի հայի, հպարտ եմ, որ ՀԱՅ եմ, դա ինձ համար կոչում է բարձրագույն ու սիրում եմ էս երկիրը, քանի որ սա իմ երկիրն ա, ես եմ իր տերն ու ծառան ու կանեմ ուժերիս ներածի չափով......... Թողեք՝ մեր գործն անենք էլի. որ կողմ նայում ես, կամ ցույց ա, կամ բողոք, կամ իշխանիկ, որը իրեն դրել ա հզոր տղու տեղ.......... Ամեն մեկդ ձեր գործն արեք ու հավելյալ բաներ մի արեք, ի վերջո մի հատ կողքից ամեն մեկդ ձեզ նայեք, տեսեք՝ դուք ինչպես եք վարվում, երբ մի տեղ դուք ունեք ինչ-որ լիազորություն, ապա դուք եք որոշում խաղի կանոնները, դուք եք դառնում արդարության սահմանագիծը, դուք եք որոշում, թե ինչպես վարվեք դիմացինի հետ` մոռանալով, որ կան պետության կողմից ամրագրված օրենքներ, որ չի կարելի հերթ առաջ գցել, կամ քո ծանոթն ա ավելին, քան հասանելի, իսկ մի խեղճուկրակի հետ արհամարհանքով կխոսեք, կցածրացնեք.... Ասվածս բոլորին չի վերաբերում, ես գիտեմ վեհ Էությամբ հայերի, որոնք արժանի են հարգանքի........... Հայեր, բոլորդ էլ շատ լավն եք, բոլորիդ անչափ սիրում եմ, ուղղակի մեր տկարությունների պատճառը անհատներն են ու անգրագիտությունը............ Գրագիտությունը միակ հաղթաթուղթն է բոլոր հարցերի, անգամ մեռնելիս պիտի գրագետ մեռնել.....................