Ո՞րն է իմ ու ղազախի, ղրղզի ու տաջիկի ընդհանուր ռազմաքաղաքական շահն ու մշակութային ընդհանրությունը
11:03 , 14 հոկտեմբեր, 2016
Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան, Ռուսաստան, Բելառուս․ Աֆղանստանն ու Սերբիան էլ հետևում են: Ձեզ դու՞ր ա գալիս էս շրջապատը: Լավ, դուր գալը մի կողմ: Ի՞նչն ա մեզ միավորում՝ մշակու՞յթը, կրո՞նը, արժեքնե՞րը, ռազմաքաղաքական շահե՞րը, անվտանգության շահե՞րը... Ի՞նչը: Ո՞րն ա իմ ու ղազախի, ղրղզի ու տաջիկի ընդհանուր ռազմաքաղաքական շահն ու մշակութային ընդհանրությունը, ո՞րն ա իմ և ռուսի ու բելառուսի ընդհանրությունը՝ սլավոնական մշակու՞յթը, թե՞ ուղղափառ քրիստոնեությունը, ընդհանուր հակառակո՞րդը, թե՞ չիստուշկան: Ի՞նչը: Անկեղծորեն ուզում եմ հասկանամ մեծամասնությամբ իսլամի սունի հետևորդներից բաղկացած ու պանթուրքական ծրագիրը մտքում՝ էս միավորման անդամների ու մեր ընդհանուր շահերը: Թե՞ պետք ա հաշվարկ անելուց հաշվի առնել հիմնականում Ռուսաստանի շահը: Հա հենց տենց: Համեմատություններն, իհարկե, թույլ են: Տարբեր կատեգորիաներում: Դրա համար ասում եմ ձեզ՝ էս շրջապատը դուր ա գալիս սենց շատ գլոբալ ու մակերեսային՝ առանց խորանալու: