Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից հետո Հս. Օսիայում ժամանակավոր տեղակայման կետ է ստեղծվել


10:36 , 14 հոկտեմբեր, 2016

Հյուսիսային Օսիայի «Կովկաս» ավտոճանապարհի 8-րդ կմ-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո Բեսլանի մշակույթի տանը ժամանակավոր տեղակայման կետ է բացվել՝ նախատեսված 14 հոգու համար:

Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությանը հղումով:

Նշվում է, որ ժամանակավոր տեղակայման կետ կուղարկվեն նրանք, ովքեր ՃՏՊ-ի հետևանքով չեն տուժել: