Իսրայելում Թուրքիայի դեսպանը կնշանակվի 7-10 օրում. Էրդողանի խոսնակ


19:20 , 13 հոկտեմբեր, 2016

Թուրքական Dünya Bülteni լրատվական պորտալի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելում Թուրքիայի դեսպանը նշանակվելու է 7-10 օրում:

Քալընը հրաժարվել է հայտնել դեսպանի անունը և փոխարենը հայտնել է, որ Իսրայելում դեսպան նշանակելու գործընթացը մոտենում է ավարտին:

Նա ընդգծել է, որ Իսրայելն ու Թուրքիան փոխադարձաբար դեսպաններ կնշանակեն մեկ շաբաթվա ընթացքում, և այդ ժամանակ էլ պաշտոնապես կհայտարարվեն դեսպանների անունները: