20:04 , 20 փետրվար, 2013
Բոլոր զարգացած պետությունները և զարգացած մարդիկ այս կամ այն կերպ օգտվել են «Բանտարկյալի դիլոմայից», ու այս պատասխանատու պահին կոչ կանեմ բոլորին հիշել սրա մասին: Կարճ ասած, եթե նույն «հանցագործության» համար երկու բանտարկված իրար կասկածեն ու առանձին խցերում իրար դեմ ցուցմունք տան, երկուսն էլ կգնդակահարվեն, իսկ եթե հավատան, որ կողքի խցում հարցաքննվող բանտընկերը իր մասին ցուցմունք չի տալիս, ու ինքն էլ ընկերոջ մասին վատ ցուցմունք չտա, երկուսն էլ կազատվեն: Ասածս նա է, որ պետք չէ կասկածել, որ Րաֆֆին կարող է ԱԽՔ դուրս գալ, ոչ էլ Րաֆֆու կողմակիցները պետք է կասկածեն Ազատության հրապարակում պայքարող ոչ իրենց կուսակիցների անկեղծությանը, ու այդ դեպքում ազատությունն անխուսափելի է: