Վենգերն ու Մոուրինյոն բնավորության ընդհանուր մի գիծ ունեն. Չեխ


15:28 , 13 հոկտեմբեր, 2016

«Արսենալ»-ի դարպասապահ Պետր Չեխն ամփոփել է Արսեն Վենգերի և Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ աշխատանքից իր տպավորությունները:

«Վենգերն ու Մոուրինյոն տարբեր են, բայց բնավորության ընդհանուր մի գիծ ունեն: Նրանք չեն սիրում պարտվել: Կարծում եմ՝ դա է այդ մարզիչների հաջողության գաղտնիքը:

Հնարավոր չէ այդքան ժամանակ լինել առաջատարների թվում, եթե չլինի համապատասխան տրամադրվածություն, հաղթանակների ձգտում»,- Goal-ը մեջբերում է Չեխի խոսքերը: