ՀԱՊԿ ուժային պոտենցիալը պետք է ամրապնդվի.Նիկոլայ Բորդյուժա


14:16 , 13 հոկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում տարվող գործողությունները նպատակ ունեն ապահովելու ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգությունը: Երևանում բացված սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 միջազգային ցուցահանդեսի ժամանակ բացման խոսքով հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ ողջունելով ներկաներին ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների անունից:

«Հիմնական ջանքերն ուղղված են անվտանգությունը քաղաքական միջոցներով ապահովելուն՝ օգտագործելով քաղաքական ողջ ներուժը, որը գոյություն ունի մեր երկրներում: Սակայն, իրադարձությունների զարգացման տրամաբանությունը խոսում են մեկ բանի մասին, որ կազմակերպության ուժային պոտենցիալը պետք է ամրապնդվի»,-  նշեց Նիկոլայ Բորդյուժան: 


Սա է պատճառը, որ ՀԱՊԿ անդամ պետությունները, ըստ Նիկոլայ Բորդյուժայի, սերտորեն համագործակցում են, ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված են բազաներ: «Այս ամենն արվում է, որպեսզի ապահովվի մեր պետությունների սուվերենությունն ու ամբողջականությունը»,- շեշտեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ