Թուրք զինվորականները քրդաբնակ նահանգում պայթել են ականի վրա


12:25 , 13 հոկտեմբեր, 2016

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ թուրք զինծառայողները հարավարևելյան Շըրնաք նահանգի Բեյթուշեբափ շրջանում ականներ փնտրելու աշխատանքների ժամանակ պայթել են ականի վրա:

Պայթյունի հետևանքով զոհվել է 1 զինվորական, վիրավորվել է անվտանգության ուժերի 5 ներկայացուցիչ, որոնցից 4-ը զինվորականներ են, իսկ 1-ը՝ գյուղական պահապան (քուրդ վարձկան):

Հաղորդվում է, որ միջադեպը գրանցվել է այսօր առավոտյան, և որ ականը տեղադրել է PKK-ը:

Վիրավորներին տեղափոխել են Շըրնաքի հիվանդանոց, իսկ տարածաշրջանում օդային աջակցությամբ սկսվել են որոնողական մասշտաբային գործողություններ: