Այգեպարում խաղաղ բնակիչ է վիրավորվել. 2 ժամը մեկ դիպուկահար է աշխատում


18:43 , 20 փետրվար, 2013

Հակառակորդի դիպուկահարի կրակոցից սահմանամերձ Այգեպար գյուղում խաղաղ բնակիչ է վիրավորվել: 

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը հաստատեց այս տեղեկատվությունը.
«Վիրավորվողը 1968 թ.-ին ծնված Դավիթ Հայկազի Գաբրիելյանն է: Նա այսօր խաղողի այգում աշխատում էր, երբ կրակեցին»,- ասաց Անդրանիկ Այդինյանը: 

Գյուղապետի խոսքով` վիրավորումը դաստակի շրջանում է, կյանքին վտանգ չի սպառնում: Վիրավորը տեղափոխվել է Բերդի հիվանդանոց: 

Գյուղապետը նշեց նաև, որ գյուղի ուղղությամբ պարբերաբար` երկու ժամը մեկ, դիպուկահարներ են կրակում: