Սիրիայում հրադադար հաստատելուց հետո առաջին անգամ ՌԴ-ն և ԱՄՆ-ն հանդիպում կունենան


21:49 , 12 հոկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանը և ԱՄՆ-ն մտադիր են հանդիպել` Սիրիայի հարցով բանակցություններ անցկացնելու համար:

Այս մասին հայտնում է BBC-ն` ընդգծելով, որ գալիք հանդիպումն առաջինը կլինի Սիրիայում հրադադար հաստատելու շուրջ երկկողմ բանակցությունների դադարից հետո: Աղբյուրը չի մասնավորեցնում, թե երբ է տեղի ունենալու կողմերի միեջև հանդիպումը:

Հիշեցնենք, որ ամերիկյան կողմը Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով բանակցությունները դադարեցնելու մասին հայտարարել է հոկտեմբերի 3-ին, որից հետո կողմերը միմյանց մեղադրել են հրադադարի մասին պայմանագրով իրենց պարտականությունները չկատարելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ