Որ իշխանությունները պետք է չեզոքամետ լռություն պահպանեին, հասկանալի է, բայց երբ նորաշեն ընդդիմությունն էլ բան չի ասում, արդեն մտահոգիչ է


18:19 , 20 փետրվար, 2013

Այս «ընտրությունների» առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ Արցախից ոչ մի ծպտուն չլսվեց: Այն, որ իշխանությունները պետք է զգուշավոր ու չեզոքամետ լռություն պահպանեին, հասկանալի է, բայց երբ նորաշեն ընդդիմության ներկայացուցիչներն էլ բան չեն ասում, սա արդեն մտահոգիչ է: Չնայած գուցե ելնում են նրանից, որ Հայաստանի քաղաքական կյանքը վախճանվել է, իսկ հանգուցյալի մասին վատն ասել չեն ուզում, լավն էլ չկա, որ ասեն: