Հովհաննիսյան. Ով մինչև ժամը վեցը չգա այստեղ, պատասխան է տալու օրենքի առջև


18:03 , 20 փետրվար, 2013

«Ով մինչև ժամը վեցը չգա այստեղ և ներողություն չխնդրի ժողովրդից, պատասխան է տալու օրենքի, Սահմանադրության առաջ»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Հանացագործը նա է՝ լինի նախագահ, վարչապետ, մարզպետ, ով յուրացնում է ժողովրդինը, ովքեր գողանում են ժողովրդի ձայնը, ժողովրդին տանում են կրկնակի քվեարկության…»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:
Շարունակելով խոսքը՝ նախագահի թեկնածուն ասաց, որ այսօր ոչ թե Րաֆֆու հաղթանակի օրն է և Սերժի պարտության օրն է, ոչ թե «Ժառանգության» հաղթանակի և ՀՀԿ-ի պարտության օրը, այլ՝ հաղթանակի օրն է: