Չեմ կարող վստահել այն անձի՝ պետականաշինության գործին նվիրմանը, ում ընտանիքը երկրում չի ապրում


10:22 , 12 հոկտեմբեր, 2016
Պետական բարձր պաշտոն նշանակելիս անհրաժեշտ է, որպես պայման, ուսումնասիրել, թե որտեղ, որ երկրում են ապրում տվյալ անձի ընտանիքի անդամները (կին, ամուսին, երեխաներ):
Չեմ կարող հավատալ ու վստահել այն անձի՝ պետականաշինության գործին նվիրմանը, ում անմիջական ընտանիքը երկրից դուրս է ապրում:
Անցյալում, երբ ճարտարապետ-շինարարները կամուրջ էին կառուցում, փորձարկման ժամանակ ընտանիքով կանգնում էին կամրջի տակ...