Մովսես Երեմյանի, Դավիթ Աղաջանյանի, Հայկ Աֆրիկյանի, Վարդան Հովսեփյանի երազած գործընկերուհին


18:04 , 20 փետրվար, 2013

Երբ հայտնի դերասաններին հարցրի` ճանաչված դերասանուհիներից ում հետ և ինչպիսի ֆիլմում կցանկանայիք նկարահանվել, գրեթե բոլորը տվեցին Անջելինա Ջոլիի անունը :)

Դերասան-մոդել Դավիթ Աղաջանյանը ցանկություն ունի Անջելինա Ջոլիի հետ նկարահանվել մարտաֆիլմում:

Մովսես Երեմյանը ևս նշեց Անջելինա Ջոլիի անունը, սակայն ցանկացավ նրա հետ նկարահանվել մելոդրամայում:

 

Դերասան Վարդան Հովսեփյանն էլ ընտրեց Ջոլիին, սակայն կոմեդիայի համար:

Հայկ Աֆրիկյանը բավականին դժվար որոշեց ու ընտրեց միանգամից երկու դերասանուհու` Անջելինա Ջոլի և Մեգ Ռայան, որոնց հետ ցանկություն ունի նկարահանվելու դրամայում: