Րաֆֆին ուզում է շնորհավորել նախագահ Սերժ Սարգսյանին, չգիտի՝ ոնց անի, պատճառներ է մեջտեղ բերում


16:36 , 20 փետրվար, 2013

Ոնց որ թե Րաֆֆու ձեռքերը քոր են գալիս։ Մարդն ուզում է շնորհավորել նախագահ Սերժ Սարգսյանին, չգիտի՝ ոնց անի։ Պատճառներ է մեջտեղ բերում, որ ընդունելության արժանանա նախագահական նստավայրում։  

Ընտրություններից առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել էր շնորհավորել ընտրված նախագահին։ Մենք հավատում ենք, որ պարոն Հովհաննիսյանն իր խոսքի տերն է։ Չէ՞ որ նա արևմտյան քաղաքական մշակույթի կրող է, որտեղ ընտրված նախագահի ձեռք սեղմելն ու շնորհավորելն ընդունված նորմ է։ 

Ուղղակի առանց այլևայլությունների, պարոն Հովհաննիսյան, այս ու այն կողմ ընկնել պետք չէ։ Մենք Ձեր ազնիվ մղումները կհասկանանք։